Երևան քաղաքի դատախազությունը
դատարան է ուղարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական
Արթուր Ալեքսեյի Սուքոյանին առնչվող քրեական գործը։ Քոչարյանի օգնականին, որը նաև նախկին
դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է, մեղադրանք
է առաջադրվել այն բանի համար, որ նա «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության Civic.am լրատվական
գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել
է նրա մասնագիտական օրինական գործունեությանը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց
հրաժարվել:
Նշենք, որ մեղադրական
եզրակացությունը դատարան է մուտք եղել հունիսի
13-ին, գործով դատավորն է Երևանի քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը։ Սուքոյանի
նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանքը։
Հիշեցնենք՝ Սուքոյանը
ապրիլի 30-ին Ազգային ժողովի բակում մոտեցել էր civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին
և, ըստ Լևոնյանի, հայհոյել ու հարվածել էր իրեն՝ օրեր առաջ յութուբյան իր էջում Տավուշի
թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի վերաբերյալ
արած հայտարարությունների պատճառով։ Լևոնյանը հայտարարել է, որ Սուքոյանը իրեն մեղադրել
է սրբապղծության մեջ։